Վ. Գաբրիելյանը մասնակցում է Միջազգային զարգացման ընկերակցության համագումարին

14.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուար է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախարարը համագումարին հանդես է գալու որպես ՄԶԸ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վարկառուների նորանշանակ ներկայացուցիչ:

Համագումարի ընթացքում քննարկվելու են Համաշխարհային բանկի շրջանակներում իրականացվող ծրագրերը, դրանց առնչվող հիմնահարցերը եւ այլն:

Դիտում՝ 2706

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW