«ՀայՓոստ»-ը 3 բաժանմունք վերաբացեց Կոտայքի մարզում

05.11.2012 | 08:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ալափարս, Բջնի եւ Սոլակ գյուղերի «ՀայՓոստի» արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ եւ արդյունավետ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել գյուղերի բնակիչներին:

Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին համայնքների ղեկավարները, «ՀայՓոստ» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, տեղի բնակիչներ:

Դիտում՝ 2018

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW