Արմենիա-Մարիոթը ճանաչվել է Եվրոպայում լավագույն 5 Marriott հյուրանոցներից մեկը

19.10.2012 | 03:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արմենիա-Մարիոթը Marriott միջազգային հյուրանոցային ցանցի 4 այլ եվրոպական հյուրանոցների հետ միասին արժանացել է World Travel Awards 2012-ի բարձրագույն մրցանակին:

Մրցանակները շնորհվել են ոլորտի մասնագետների եւ այցելուների քվեարկության արդյունքներով: Հայկական հյուրանոցից բացի լավագույններն են ճանաչվել Copenhagen Marriott Hotel-ը (Դանիա), Courtyard by Marriott Tbilisi-ն (Վրաստան), Paris Marriott Rive Gauche Hotel & Conference Cente-ը (Ֆրանսիա) եւ Warsaw Marriott Hotel-ը (Լեհաստան):

«Այս հեղինակավոր մրցանակների շնորհումը մեծ գովեստ է Marriott-ի հասցեին: Մենք հպարտ ենք, որ մեր 5 հյուրանոցներ արժանացել են World Travel Awards-ի մրցանակներին»,-  ասել է Եվրոպայում Marriott International-ի վաճառքների եւ մարքեթինգի գծով տնօրեն Բելինթա Փոութը (Belinda Pote).

The World Travel Awards-ն այս տարի անցկացվում էր Պորտուգալիայի Ալգարվե քաղաքում եւ հյուրընկալել էր տուրիզմի ոլորտում խոշոր միջազգային խաղացողներին եւ ոլորտի մասնագետներին:

Դիտում՝ 1630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW