Երեւան/Մեդիամաքս/. Ֆրանսիայի մեծությամբ երրորդ Credit Agricole բանկը վաճառել է իր հունական ակտիվ Emporiki բանկի բաժնետոմսերի 100%-անոց փաթեթը հունական Alpha Bank-ին սիմվոլիկ €1-ով, գրում է RBK-ն:Քանի որ Emporiki-ի պարտավորությունները գերազանցում են բանկի կողմից ներգրավված ավանդները, Credit Agricole-ը կհամալրի Emporiki-ի կապիտալը €550 մլն-ով (ս.թ. հուլիսին ֆրանսիական բանկը արդեն ուղղել է հունական բանկ €2.3 մլրդ): Բացի այդ, Credit Agricole-ը կգնի Alpha Bank-ի կողմից գործարքի շրջանակներում թողարկված €150 մլն-ի փոխարկելի պարտատոմսերը:Emporiki-ի վաճառքը ֆրանսիական բանկի ռազմավարական քայլերից է՝ իր ֆինանսական դրության ամրապնդման ուղղությամբ: Credit Agricole-ում ակնկալում են, որ հունական բանկի վաճառքը կօգնի բանկին 2013-ի արդյունքներով հասնել վճարունակության նպատակային ցուցանիշներին:Credit Agricole-ը ձեռք է բերել Emporiki-ն 2006-ին €2.2 մլրդ-ով: 2008-ից սկսած բանկն ամեն տարին ավարտում էր վնասներով, ինչը ֆրանսիական բանկի համար հանգեցրեց €5.7 մլրդ-ի կորստի: Tweet Դիտում՝ 4285