Որոշ մանկատներում եւ ծերանոցներում որոշ ապրանքներ ձեռք են բերվել շուկայականից 200%-ով բարձր արժեքով

15.10.2012 | 05:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է մանկատների եւ ծերանոցների կողմից սննդամթերքի եւ տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացը:

Հաշիվ-ապրանքագրերը փաստում են, որ որոշ մանկատներ եւ ծերանոցներ սնունդը  ձեռք են բերել շուկայականից մինչև 200% թանկ գնով:

Արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է եւ կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: 

Սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ:

Դիտում՝ 1927

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW