Բակո Սահակյան. ՀՀ բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում

01.10.2012 | 04:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին  ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության մասնակցությամբ, հայտնել են Արցախի նախագահի մամլո ծառայությունում: 

Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ՀՀ բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը դրական է ազդում հանրապետության առաջընթացի վրա:

Դիտում՝ 3965

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW