Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է «Ամերիա Սերունդ» ծրագիրը:Ծրագրին մասնակցելու դիմում-հայտ էին ներկայացնել շուրջ 1000 թեկնածուներ Երեւանից, Հայաստանի մարզերից եւ ԼՂՀ-ից: Ընտրական 4 փուլերը հաղթահարել են 34 թեկնածուներ: Մասնակիցների շարքում կան ներկայացուցիչներ ԼՂՀ-ից, Տավուշի, Արմավիրի եւ Շիրակի մարզերից: Ամերիաբանկի անձնակազմի համալրման պատասխանատու Օֆելյա Քամալյանն ասել է. «Նպատակ ունենք «Ամերիա Սերունդ» ծրագրի շնորհիվ բացահայտել երիտասարդ, եռանդուն ու նպատակասլաց սկսնակ մասնագետների, ովքեր ճկուն են փոփոխությունների եւ նորարարությունների նկատմամբ, ունեն ստեղծագործ ու ոչ ստանդարտ մտածելակերպ, եւ ակնկալում ենք, որ նրանց միջոցով հնարավոր կլինի ձեւավորել առաջնորդների նոր սերունդ»: Ուսուցման ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել Ամերիաբանկում: Դասընթացներն անցկացվում են «Ամերիա» խմբի վերապատրաստումների կենտրոնում: Tweet Դիտում՝ 1950