ՌԵՍՈ-ն Ծաղկաձորում ուսումնաժամանցային հավաք է կազմակերպել

26.09.2012 | 03:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը սեպտեմբերի 20-22 Ծաղկաձորում հերթական ուսումնաժամանցային հավաք է կազմակերպել՝ ուղղված գործակալական ցանցի կատարելագործմանը:

Հավաքին մասնակցում էին ավելի քան 60 մենեջերներ եւ թոփ գործակալներ ՀՀ բոլոր մարզերից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, հայտնել են ընկերությունում:

Հավաքն ուներ մրցութային բնույթ, մասնակիցները մասնակցեցին ապահովագրության թեմատիկայով թիմային խաղերի: Դրանց ընթացքում թիմերը, մասնավորապես, ստեղծում էին նոր ապահովագրատեսակներ, առաջարկում դրանց վաճառքի առավել արդյունավետ տարբերակներ: Հավաքի ավարտին ամփոփվեցին մրցույթների արդյունքները եւ որոշվեց հաղթող թիմը:

Փակման հանդիսավոր ճաշկերույթին ընկերության գործադիր տնօրենի կողմից յուրաքանչյուր մասնակցի հանձնվեց հավաստագիր, իսկ հաղթող թիմի անդամները պարգեւատրվեցին արժեքավոր նվերներով: Ժյուրիի կողմից սահմանվել էին նաեւ անվանակարգեր, որոնց հաղթողներին եւս տրվեցին նվերներ, ինչպես նաեւ անվանակարգում հաղթող ճանաչվելու պատվոգրեր:

Դիտում՝ 1576

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW