Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը 2012թ. առաջին 8 ամիսների ընթացքում ներգրավել է մոտ 8,2 մլրդ դրամի ավանդ ավելի քան 3000 ավանդատուներից: Ս.թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների պորտֆելն աճել է 4,2 մլրդ դրամով կամ շուրջ 23%-ով՝ մոտենալով 23 մլրդ դրամի սահմանագծին, իսկ ավանդատուների թիվն ավելացել է 17%-ով: «Ամփոփելով 8 ամսվա արդյունքները` կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավականին մեծ աճ, որը բնակչության վստահությունը բնորոշող հիմնական ինդիկատորն է: Նման աճը պայմանավորված է բանկի բոլոր ավանդատեսակների գծով գումարային աճով, մասնավորապես, 2012 թ-ին ներդրված նոր «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ գլխամասային բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը: Tweet Դիտում՝ 2793