Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. հունվար-հունիսին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $266.1 մլն՝ 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 39.4%-ով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճծառայությանը, ուղղակի ներդրումների ծավալն առաջին կիսամյակում կազմել է $147.5 մլն՝ նվազելով 59.7%-ով: Հայաստանի ավանդաբար խոշորագույն օտարերկրյա ներդրող Ռուսաստանի ուղղակի ներդրումները ՀՀ տնտեսությունում նվազել են 80,2%-ով՝ կազմելով առաջին կիսամյակում $38,3 մլն: Ավանդաբար երկորդ խոշորագույն ներդրող Ֆրանսիան, նվազեցնելով իր ուղղակի ներդրումները 68,4%-ով ($23,9 մլն), զիջել է իր տեղը Շվեյցարիային, որն առաջին կիսամյակում ապահովել է Հայաստանում $25,26 մլն ուղղակի ներդրումներ: Tweet Դիտում՝ 3134