Զարգացման Հայկական Բանկը մասնաճյուղ է բացել Արմավիրում

03.09.2012 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արմավիր քաղաքում Երեւանյան 20/2 հասցեով այսօր իր գործունեությունն է սկսել Զարգացման Հայկական Բանկի նոր մասնաճյուղը, հայտնել են բանկում:

Մասնաճյուղը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցներին մասնավորապես կառաջարկի անվճար հաշիվների բացում, բիզնեսի զարգացման եւ շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, պլաստիկ քարտեր, փոխանցումներ ՀՀ տարածքում եւ դեպի արտերկիր, տարեկան մինչեւ 14% տարեկան տոկոսադրույքով ավանդների ընդունման ծառայություններ եւ այլ բանկային ծառայություններ:

«Արմավիր» մասնաճյուղը լիովին վերանորոգված է, հագեցված ժամանակակից որակյալ տեխնիկայով:

Դիտում՝ 1996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW