Ամերիաբանկն առաջատարն է ֆակտորինգային գործարքների աճով

23.08.2012 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. I կիսամյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը 2011թ. տարեկան ցուցանիշի նկատմամբ աճել է շուրջ 2.7 անգամ, ինչը լավագույն ցուցանիշն է ՀՀ բանկային համակարգում:

Ֆակտորինգով բանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը 2012թ. I կիսամյակի արդյունքներով 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը, հայտնել են բանկում:

Ընթացիկ տարվա I կիսամյակում ֆակտորինգային գործարքների շուրջ 72%-ը բաժին է ընկնում ռեգրեսով, իսկ 28%-ը` առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առեւտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական եւ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ եւ ելնելով իր հաճախորդների առանձնահատկություններից` մշակել ու ներդրել է գործարքների
անհատական սխեմաներ:

Դիտում՝ 1753

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW