Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում կմեկնարկի «Ժամանակակից մենեջեր» ծրագիրը

15.08.2012 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում սեպտեմբերի 11-ից  մեկնարկում է «Ժամանակակից մենեջեր» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը:

Վերապատրաստման ծրագրի ուսուցման տեւողությունը 6 ամիս է: Ծրագիրը բաղկացած է 3 շարունակական մոդուլներից` մենեջմենթ, մարկետինգ, ֆինանսներ եւ մեկ զուգահեռ Business English մոդուլից:

Դիմորդը կարող է մասնակցել ինչպես ամբողջ ծրագրին (բոլոր մոդուլներին), այնպես էլ` որեւէ նախընտրած մոդուլին: Յուրաքանչյուր մոդուլի տեւողությունը 2 ամիս է:

«Ժամանակակից մենեջեր» ծրագիրը ուղղված է գործարար կառավարման հմտությունների եւ նորարարական մտածողության զարգացմանը:



Դիտում՝ 3689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW