Երեւան: Մեդիամաքս: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 2011-2012 ֆինանսական տարում, որն ամփոփվել է հունիսի 30-ին, Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացմանն համար ռեկորդային $80 մլն. է ներդրել:IFC-ն ներդրումներ է կատարել 6 ծրագրում, որոնք օգնել են տեղական բանկերին ընդլայնել վարկավորումը փոքր ձեռնարկությունների և գյուղատնտեսական ընկերությունների համար եւ կենտրոնացնել իր ծրագրերը աշխատատեղերի ստեղծման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ տեղական ընկերությունների՝ դեպի միջազգային շուկաներ մուտքն օժանդակելու վրա, հայտնել են կորպորացիայի հայաստանյան գրասենյակում:«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ավելացրել ենք Հայաստանին տրամադրվող օժանդակությունը` գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները թեթևացնելու նպատակով: Մենք կշարունակենք օժանդակել փոքր և միջին ձեռնարկություններին` խթանելով էներգախնայողությունը և օգնելով բանկերին լուծել եվրոպական ֆինանսական շուկաների վրա տնտեսական անորոշության ազդեցության խնդիրը», - ասել է IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեքը: Tweet Դիտում՝ 2101