«Սբերբանկ Կապիտալը» եւ Տիգրան Արզաքանցյանը գործընկերներ են դարձել

13.07.2012 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:«Սբերբանկ Կապիտալ»-ը (Սբերբանկի ներդրումային ստորաբաժանում) գնել է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» հայկական ոսկի արդյունահանող նախագծի բաժնետոմսերի 49%:

Ինչպես այսօր գրում է Կոմերսանտ-ը,  գործարքի գումարը $40-45 մլնի սահմանում է: 2013 թվականին, երբ ընկերությունը դուրս կգա դեպի պլանային հզորություն, փաթեթի գինը կարող է աճել մինչեւ $50 մլն:

«Պարամաունտ»-ի բաժնետոմսերի մնացած 51% մասնաբաժինը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: 

Նախորդ տարվա վերջում Տիգրան Արզաքանցյանը հայտնել էր, որ 2012 թվականին ներդրումները նախագծում $7 մլն կկազմեն: Նա հավելել էր, որ տարածքում կարող է վերամշակման արտադրամաս կառուցվել, ինչը արտադրության եկամտաբերությունը կարող է բարձրացնել 30-40%-ով:

«Հիշեցնենք, որ «Սբերբանկ Կապիտալ»-ի մենեջմենթը (ավելի վաղ` «Տրոյկա Դիալոգ») Հայաստանում լայնածավալ բիզնես կապեր ունի», - նշում է Կոմերսանտ-ը: 

Դիտում՝ 7905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW