Յունիբանկը փոքր բիզնեսին առաջարկում է նոր` առանց գրավի վարկ «Արագ»

12.07.2012 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Յունիբանկը անհատ ձեռներեցների եւ իրավաբանական անձանց համար մշակել է նոր վարկատեսակ` «Արագ», որը տրամադրվում է առանց գրավի պահանջի.  հաճախորդին բավարար է ունենալ  դրական վարկային պատմություն եւ ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երկու երաշխավորություն:

Վարկը տրամադրվում է մինչեւ 18 ամիս մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը` սկսած 20%-ից, գումարի չափը կարող է կազմել $3-7 հազար: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով:

Բանկը թույլ է տալիս վարկի վաղաժամկետ մարում՝ առանց սահմանափակումների կամ տույժերի գանձման: Վարկը կարելի է ստանալ բանկի ցանկացած մասնաճյուղում, վարկային հայտի ուսումնասիրման առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է:    

«Վարկավորման նոր շահավետ պայմանները փոքր ձեռնարկատիրության համար ստեղծում են ավելի լայն հնարավորութուններ: Վարկային միջոցների հասանելությունը փոքր բիզնեսի ամենահրատապ հարցերից մեկն է, այդ իսկ պատճառով բանկը զգալիորեն բարելավել է միկրովարկերի տրամադրման պայմանները եւ պարզեցրել վարկավորման գործընթացը: Այսօր բիզնես վարկավորման մեր ծրագրերը մեծ պահանջարկ ունեն հաճախորդների մոտ, քանի որ դրանք մշակվում են տվյալ բիզնես ուղղության առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արա Ավագյանը:

Դիտում՝ 5164

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW