Կառավարությունը հավասար պայմաններ է ստեղծում օղու արտադրողների եւ ներմուծողների համար

28.06.2012 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշմամբ օղու արտադրողների եւ ներմուծողների համար հավասար պայմաններ են ստեղծվելու:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ միասնական մոտեցում է մշակվել ապրանքների ինչպես ներմուծման, այնպես էլ արտադրության ընթացակարգերի համար:

«Մեր նպատակն է ստեղծել հավասար պայմաններ տեղական արտադրողների եւ ներմուծողների համար»,- ասել է նախարարը:

Այսուհետ օղու արտադրողների եւ ներմուծողների համար գործելու է բարդ լիցենզավորման ընթացակարգ: Նախկինում բարդ լիցենզավորման ընթացակարգը գործում էր միայն արտադրողների համար:

Դիտում՝ 1929

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW