Երեւան/Մեդիամաքս/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է գերմանական Commerzbank-ի «Որակի գերազանցություն» մրցանակին`SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակը հանձնել է Commerzbank-ի ներկայացուցիչ Մարկո Գրաֆը, նշելով, որ այն հանդիսանում է բանկի հետ կայուն եւ արդյունավետ համագործակցության հավաստիք: «Միաժամանակ այն վկայում է որակի պահանջվող միջազգային ստանդարտներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամական փոխանցումների համապատասխանության մասին», -ասել է նա: Tweet Դիտում՝ 2144