ՀՀ նախագահը կառավարությունից 7%-ոց տնտեսական աճ է ակնկալում

18.06.2012 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7%-ոց տնտեսական աճն է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կառավարության անդրանիկ նիստի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նշել է, որ տնտեսական աճն ինքնանպատակ չէ: «Մեր խնդիրն է ամուր հիմքեր դնել կայուն տնտեսական աճի համար եւ տեսանելի կրճատել աղքատությունը», - նշել է նա:

Նրա խոսքերով, կառավարությունը պետք է հետեւողական ուշադրություն դարձնի գյուղատնտեսությանը եւ կանգնի գյուղացիների կողքին:

Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին կոչ է արել տրամադրվել «ծանր, բայց պատվաբեր աշխատանքի»:

«Ընտրություններում հաղթել չի նշանակում հանգստանալ դափնիների վրա: Ճիշտ հակառակը, ոչ ոք մեզ դափնիներ չի խոստացել: Մենք ենք մեր քաղաքացիներին բարեփոխումներ խոստացել», - ասել է նախագահը` նշելով, որ դրանք չպետք է ուշանան:

Դիտում՝ 5710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW