Քննարկվել են «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերը

12.06.2012 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած հանդիպմանը քննարկվել են «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին գործարար Ռուբեն Վարդանյանը, ծրագրերի իրականացման պատասխանատուներն ու պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը անդրադարձ եղավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման խնդիրներին: Անհրաժեշտ համարվեց քննարկման դնել Դիլիջան քաղաքի նոր  գլխավոր հատակագիծը, որը կհամապատասխանի քաղաքի զարգացման պահանջներին: Կարեւորվեց նաեւ, որ Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջանների զարգացման ծրագրերում հաշվի առնվեն անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքների ձեւավորման եւ իրականացման փուլում գտնվող ծրագրերի հետ դրանց համադրման հարցերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որն օպերատիվ  կերպով կարձագանքի եւ կփորձի լուծում տալ ընթացքում ի հայտ եկող խնդիրներին: 

Արմեն Գեւորգյանը ծրագրերը կարեւորեց տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նշելով, որ դրանք գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: 

Դիտում՝ 7533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW