Երեւան/Մեդիամաքս/. Գերմանական «TÜV Rheinland» միջազգային ընկերությունը չորրորդ տարին անընդմեջ վերահաստատեց Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:Հաշվի առնելով, որ 2012 թվականին լրանում է բանկին դեռ 2009 թվականին շնորհած վկայագրի 3 տարին, այս տարվա աուդիտը անցկացվում էր հավաստագիրը եւս 3 տարով նորացնելու նպատակով։ «TÜV Rheinland»-ի հայաստանյան եւ լիբանանյան տնօրեն, աուդիտոր Մարկ Զեյնունը բարձր է գնահատել 2011 թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը: Մարկ Զեյնունը Ամերիաբանկի Ինովացիաների եւ որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանի հետ զրույցում նշել է, որ շատ տպավորված է Ամերիաբանկի կառավարման համակարգով, հաճախորդների հետ ստեղծած փոխհարաբերությունների մակարդակով: «Ինձ շատ գրավեց միասնական աշխատանքը, ուր յուրաքանչյուրն աշխատում է մեծ եռանդով ու ոգեւորությամբ եւ իրեն զգում է որպես գործադիր տնօրեն` ունենալով իր պատասխանատվության տակ գտնվող գործընթացների հետագա զարգացման տեսլականը: Հատկանշական է, որ ես մասնաճյուղերում եւս ականատես եղա սպասարկման նույն որակին, ինչ տեսել եմ բանկի գլխամասային գրասենյակում», - նշել է Մարկ Զեյնունը: Tweet Դիտում՝ 2439