Պրոմեթեյ Բանկը գործարկել է «Ռեկորդային Ամառ» նոր ավանդատեսակ

30.05.2012 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. EURO 2012-ի եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կապակցությամբ Պրոմեթեյ Բանկը գործարկել է «Ռեկորդային Ամառ» նոր ավանդային ակցիա:

Ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար: Ավանդներն ընդունվում են 2012թ. հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ, հայտնել են բանկում:

«Ռեկորդային Ամառ» ավանդի ընդունման պայմաններն են. տարեկան տոկոսադրույքը՝ 12% դրամով եւ 9% ԱՄՆ դոլարով ավանդի դեպքում; ավանդի նվազագույն գումարը՝  300.000 դրամ կամ $750 դոլար; առաջին 3 ամիսների տոկոսագումարները  վճարվում են անմիջապես, իսկ հաջորդ ամիսների տոկոսագումարները վճարվում են, հաճախորդի ցանկությամբ, յուրաքանչյուր ամիս, եռամսյակային կամ ժամկետի վերջում; ավանդի ներգրավման ժամկետը՝  6 ամսից 2 տարի:

Ռեկորդային Ամառ ավանդատեսակի շրջանակներում ավանդատուները նվեր կստանան առանց տարեկան սպասարկման վճարի MasterCard Standard (մինչեւ 5.000 ԱՄՆ դոլար կամ 2 մլն դրամ ավանդ ներդնելու դեպքում) կամ MasterCard Gold պլաստիկ քարտեր, որոնց, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:

Ամռան վերջին օրը տեղի կունենա ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երեւան-Լոնդոն-Երեւան երկու ավիատոմս:

Դիտում՝ 3745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW