Վարչապետ. միջազգային կառույցները բարձր են գնահատել Հայաստանի ցուցանիշները

17.05.2012 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ 2011 թվականին Հայաստանի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, եւ դա բավական դրական ձեռքբերում է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ կենտրոնական բանկի 2011թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությանը՝ վարչապետն ասել է, որ «միջազգային ֆինանսական կառույցները 2011 թ-ի Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները եւ դրամավարկային քաղաքականության ու հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել»։

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ «մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը»։

Նա նաեւ հիշեցրել է, որ Moody\'s միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատել Հայաստանի տնտեսական վարկանիշը:

«Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություններն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս», - ասել է Տիգրան Սարգսյանը։

Դիտում՝ 4255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW