Moody’s. Ընտրությունների արդյունքը դրականորեն կանդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա

14.05.2012 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Իշխող կոալիցիայի հաղթանակը Հայաստանի խորհրդարանային ընտրություններում դրական ազդանշան է երկրի վարկանիշի համար, քանի որ «դա կապահովի քաղաքական կայունության եւ հաջորդականության որոշակի աստիճան», հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Moody’s Investors Service վարկանիշային գործակալության վերլուծաբաններին:

Գործակալության Moody’s Weekly Credit Outlook շաբաթական պարբերականում հրապարակման համաձայն, Հայաստանի նոր կառավարության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, «եւ քաղաքականության հաջորդականությունն այս զգայուն հարցերի լույսի ներքո դրական գործոն է»:

Moody\'s-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշը Ba2 է՝ բացասական կանխատեսմամբ: ՀՀ պետական պարտքը, գործակալության գնահատմամբ, անցանկալի է ներդրողների կողմից ձեռքբերման համար (second best junk rating):

Դիտում՝ 6030

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW