Սերժ Սարգսյանն ասել է, որ «մեր տնտեսությունը դարձել է ավելի ճկուն»

03.05.2012 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մեր տնտեսությունը դարձել է ավելի ճկուն եւ պակաս խոցելի»:

Նախագահն այդ մասին ասել է մայիսի 2-ին`Գեղարքունիքի մարզի ընտրողների հետ հանդիպմանը:

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածներից հետո այսօր մեր տնտեսությունն աստիճանաբար վերադառնում է բնականոն զարգացման հուն: Ավելին` մենք վերադառնում ենք առավել ամրապնդված: Մեր տնտեսությունը դարձել է ավելի ճկուն, հետեւաբար՝ եւ պակաս խոցելի: Մյուս կողմից մեր երկրում եւ՛ գյուղատնտեսության, եւ՛ արդյունաբերության զարգացման մեծ ներուժ կա, որ մենք պարտավոր ենք իրականություն դարձնել», - ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 2422

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW