Ամերիաբանկը բացեց «Շենգավիթ» մասնաճյուղը

27.04.2012 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Ամերիաբանկն հերթական մասնաճյուղը բացեց Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքում` Բագրատունյաց 18շենք, 112տարածք հասցեում:

Կապը գլխամասային գրասենյակի հետ, ինչպես եւ մյուս մասնաճյուղերում, ապահովված է on-line ռեժիմով: Մասնաճյուղն իրականացնելու է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում, մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաեւ բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:

Նորաբաց “Շենգավիթ” մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` հաշիվ բացելով «Շենգավիթ» մասնաճյուղում մինչեւ 2012թ. հունիսի 1-ը: Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետեւյալ ծառայությունները.

- մասնաճյուղի կողմից Visa Classic ¨ MasterCard standard քարտերի տրամադրում` 1    տարվա  անվճար սպասարկմամբ, առանց չնվազող մնացորդի:

Իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.

- կազմակերպության տնօրենին Gold քարտի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ;
- Բանկ-հաճախորդ համակարգի անվճար տրամադրում` 1 տարի ժամկետով;
- Business քարտի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ;
- իրավաբանական անձանց աշխատակիցներին աշխատավարձային նախագծի ներքո տրամադրվող VISA Electron քարտերի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ;
- ֆիզիկական անձանց 1 տարի ժամկետով ինտերնետ բանկ համակարգի անվճար տրամադրում;
- ֆիզիկական անձանց GIFT քարտի  տրամադրում 2012թ. ապրիլի 23-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` միանվագ սպասարկման վճարի 50% զեղչով:

Դիտում՝ 3589

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW