Ֆիննախը հրավիրում է համատեղ մշակել ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձեւեր

23.04.2012 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, բոլոր շահագրգիռ մասնագիտացված կազմակերպություններին առաջարկելով համատեղ աշխատել` ցուցադրական ֆինանսական հաշվետվություններ կամ ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձեւեր պատրաստելու համար:

2011 թվականի հունվարի 1-ից ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում է ՖՀՄՍ-ներին համապատասխան ցուցադրական ֆինանսական հաշվետվություններ:

«Այդպիսի ձեւեր արդեն իսկ ունենալու դեպքում պատրաստ ենք քննարկել դրանք ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղադրելու հարցը», - ասվում է հայտարարության մեջ:

Կայքում արդեն տեղադրված են փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը:

Դիտում՝ 3890

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW