ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի «Վեդի» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

20.04.2012 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Վեդի քաղաքում գտնվող «Վեդի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր եւ ավելի հարմարավետ մասնաշենք, որի հասցեն է` ք.Վեդի, Արարատյան 42/2:

Ինչպես նշեցին բանկում, տեղափոխումը թույլ կտա էլ ավելի բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը եւ ունենալ եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան սպասարկում արդեն նաեւ Վեդի քաղաքում:

«Այս փաստը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանկը հաստատակամ է իր հաճախորդներին բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու գործում ողջ Հայաստանի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 7180

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW