Ամերիաբանկ. ֆակտորինգի շուկան ընդլայնման խոստումնալից ներուժ ունի
20.04.2012 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունները Հայաստանի ֆինանսական շուկայում:
Ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա I եռամսյակի արդյունքներով գերազանցում է 2011թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 3 անգամ, իսկ ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների քանակը` 63,7%-ով:
Մեծ տեմպերով է աճում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը: Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 19 անգամ:
Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մանրածախ առեւտրով զբաղվող ցանցերի, խոշոր արդյունաբերական ընկերությունների եւ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ եւ իր հաճախորդների համար մշակել ու ներդրել է անհատական սխեմաներ` հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: