Տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-փետրվարին աճել է 5.6%-ով

20.03.2012 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 5,6%-ով:

Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 6,3%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում:

Ս.թ. հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 148 մլրդ 339 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 18,5%-ով: 

Առեւտրի շրջանառությունն աճել է 0,6%-ով (233 մլրդ 978,3 մլն), ծառայությունների ծավալը` 9.8%-ով (135 մլրդ 372,5 մլն):

2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մնացել է նույն մակարդակի վրա (37 մլրդ 961,6 մլն), 0,1% նվազում է արձանագրվել շինարարության ոլորտում (19 մլրդ 444,7 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 23,3%-ով եւ կազմել 1571,7 մլն կՎտ/ժ:

Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-փետրվարի համեմատ աճել են համապատասխանաբար 3,9% եւ 4,9%-ով:

2012-ի հունվար-փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.4%-ով եւ կազմել 113 396 դրամ ($292):

2012-ի հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $778,1 մլն կամ 301.8 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանահատվածի համեմատ ավելանալով  11,6%-ով:

Արտահանման ծավալը հունվար-փետրվարին աճել է 12,3%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 71,8 մլրդ դրամ կամ $185.1 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 11,4%-ով եւ կազմել 230 մլրդ դրամ կամ $593 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-փետրվարին կազմել է 158,2 մլրդ դրամ կամ $407,9 մլն:

Դիտում՝ 2260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW