Բացվել է Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների եւ VIP կոմերցիոն նոր սրահը

05.03.2012 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր բացվել է Երեւանի Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների եւ VIP կոմերցիոն նոր սրահը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, սրահն ունի առանձին մուտք եւ առանձնացված ավտոկայանատեղի, նախատեսված է առավել բարձր մակարդակի ծառայություններ մատուցել VIP ուղեւորներին եւ պաշտոնական պատվիրակությունների անդամներին:

Ուղեւորները նոր սրահից ուղիղ մուտ կունենան բիզնես-սրահ, որտեղ կա հանգստանալու եւ ցնցուղ ընդունելու հնարավորություն: Նոր սրահի ծառայությունների արժեքը մեկ ուղեւորի հաշվարկով կազմում է 30 հազ. դրամ ($77):

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը նշել է, որ օդանավակայանի նախկին VIP տերմինալը իր հարմարավետությամբ չեր համապատասխանում միջազգային պահանջներին եւ նորը կառավարության եւ օդանավակայանի կոնսեցիոն կառավարիչ Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության միջեւ բանակցությունների արդյունք է:

Օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն ասել է, որ նոր սրահում կսպասարկվի ընդհանուր ուղեւորահոսքի 2-3%-ը կամ տարեկան 50-60 հազ. ուղեւոր:

Նոր սրահը 2011-ի սեպտեմբերին բացված ուղեւորային համալիրի մի մասն է, որի կառուցմանն ուղղված ընդհանուր ներդրումները կազմել են $160 մլն:

Դիտում՝ 2726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW