«ՌԴ-ն պատրաստ է բացել ՀՀ-ում Ռոսսելխոզբանկի եւ Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություններ»
07.02.2012 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը քննարկել են Հայաստանում Ռոսսելխոզբանկի եւ Ռոսագրոլիզինգի գործունեության ծավալման հարցերը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ՀՀ վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում Վիկտոր Զուբկովը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է բացել Հայաստանում Ռոսսելխոզբանկի ներկայացուցչություն եւ սկսել ՀՀ գյուղատնտեսության վարչավորումը, ինչպես նաեւ բացել Հայաստանում Ռոսագրոլիզինգ լիզինգային կազմակերպության դուստր ընկերություն:
Վիկտոր Զուբկովը նշել է նաեւ, որ 2011-ին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը աճել է 16%-ով եւ հասել գրեթե $1 մլրդ-ի, «ինչը վերջին 4 տարիներին գրանցված լավագույն ցուցանիշն է»:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ համատեղ աշխատանքային խումբը 1 ամսվա ընթացքում համաձայնեցնելու է Հայաստանում ռուսաստանյան բանկի եւ լիզինգային կազմակերպության գործունեության ծավալման մանրամասները, ինչից հետո կընդունվի վերջնական որոշում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: