Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2011-ին Հայաստանի խոշորագույն հարկատուն է

02.02.2012 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2011թ-ին գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2011թ-ին ընկերությունը 29 մլրդ 778 մլն 161,9 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: 

Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Հայռուսգազարդը (21 մլրդ 799 մլն 881,6 հազ.) եւ Ղ-Տելեկոմը (ապրանքանիշը՝ ՎիվաՍել-ՄՏՍ, 17 մլրդ 751 մլն 611,9 հազ.):

Խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են ընդգրկվել նաեւ Ալեքս-Գրիգ ընկերությունը (17 մլրդ 715 մլն 826,2 հազ.), Արմենտել-ը (ապրանքանիշը՝ Beeline, 12 մլրդ 594 մլն 586,5 հազ.), Սիթի Փեթրոլ Գրուպը (10 մլրդ 507 մլն 804,5 հազ.), Ֆլեշ-ը (10 մլրդ 398 մլն 701,8 հազ.), Հայաստանի Էլցանցերը (9 մլրդ 647 մլն 704,3 հազ.), Ֆիլիպ Մորիս Արմենիա-ն (6 մլրդ 348 մլն 895.9 հազ.) եւ Արմենիա միջազգային օդանավակայանները (5 մլրդ 922 մլն 509,5 հազ.):

2011-ին տասը խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը 20,5%-ով կամ 24.3 մլրդ. դրամով գերազանցել է 2010թ. ցուցանիշը եւ կազմել է 142,46 մլրդ: Իսկ անցյալ տարվա հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (483,5 մլրդ) գերազանցել է 2010թ. ցուցանիշը 11.7%-ով կամ 50,7 մլրդ դրամով: 

Պարտադիր սոցիալական վճարների ծավալով 2011թ-ին առաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցերը (2 մլրդ 421 մլն 367,4 հազ. դրամ), Հայռուսգազարդը (1 մլրդ 660 մլն 887,8 հազ.) եւ Արմենտել-ը (1 մլրդ 361 մլն):

Աշխատակիցների քանակով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7464), Հայռուսգազարդը (5975) եւ Հարավկովկասյան երկաթուղին (4349):

Դիտում՝ 6076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW