Հաշտարարը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն կրկին լավագույնն է ճանաչել

26.01.2012 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը կրկին լավագույնն է ապահովագրողների մեջ ֆինանսական  համակարգի հաշտարարի հետ համագործակցության մակարդակով:

Հունվարի 24-ին Հայաստանի ֆինանսական  համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության երեք ամյակին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում այդ մասին ասել է ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Հատկանշական է, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն արժանանում է այդ տիտղոսին երկրորդ տարի անընդմեջ: 

Ֆինանսական հաշտարարի գործունեության երեք տարվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության դեմ ներկայացվել է 66 բողոք: Ընդ որում, 53-ը գրանցվել են 2011 թ-ին, որոնցից միայն 11-ն է ընդունվել հաշտարարի կողմից դիտարկման: Այդ կապակցությամբ Փիրուզ Սարգսյանը նշել է. «Հաճախորդները միշտ չէ, որ ճիշտ են: Ցավոք, դա պայմանավորված է նրանով, որ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը դեռ ցածր է: Մարդիկ չեն կարդում պայմանագրերը, չեն կատարում իրենց պարտականությունները, դրա արդյունքում հանգում են խնդիրների: Սակայն նույնիսկ եթե հաճախորդները ճիշտ չեն, հաշտարարի միջամտությամբ ֆինանսական կազմակերպությունները գնում են զիջումների և աշխատում են անել այնպես, որ նրանք դժգոհ չմնան»:

«11 բողոքը վատ ցուցանիշ չէ ընկերության համար, որը միայն ԱՊՊԱ-ի գծով սպասարկել է ավելի քան 200 հազար պայմանագիր, հատկապես հաշվի առնելով, որ դրանցից 7-ը լուծվել են հօգուտ հաճախորդի՝ հաշտության գալու միջոցով: Մենք առավելագույնս ջանքեր կգործադրենք, որպեսզի կանգ չառնենք ձեռք բերված նվաճումների վրա: Միայն անընդհատ զարգացման պայմանով կկարողանանք հասնել պլանավորված բարձունքների: Մեր նպատակները հավակնոտ են, եւ մենք քայլ առ քայլ մոտենում ենք դրանց»,- ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

Դիտում՝ 3348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW