Ռոսսելխոզբանկը ներկայացուցչություն կունենա Հայաստանում

25.01.2012 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան Ռոսսելխոզբանկի գործունեության հնարավորություններն են քննարկել այսօր Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան եւ բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշը:

Արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, նախագահի խոսքով, Ռոսսելխոզբանկը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաեւ հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններում:

Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւը ՀՀ նախագահին ներկայացրել է Ռոսսելխոզբանկի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրեւ առաջին քայլ, Դմիտրի Պատրուշեւի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում Ռոսսելխոզբանկի ներկայացուցչության հիմնում:

Դիտում՝ 1882

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW