Տիգրան Դավթյանը կարծում է, որ բնապահպանական եւ արդյունաբերական խնդիրների լուծումը կարելի է համատեղել

24.01.2012 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ բնապահպանական եւ արդյունաբերական խնդիրների լուծումը կարելի է համատեղել, եւ միջազգային պրակտիկայում այդպիսի բազմաթիվ դեպքեր կան:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` անդրադառնալով Հայաստանի հարավում հանքավայրերի շահագործման նախագծերին:

“Չենք կարող ասել, որ Հայաստանում պետք է կամ զբոսաշրջությունը զարգանա, կամ հանքաարդյունաբերությունը: Դա աբսուրդ է: Կարելի է եւ պետք է զբոսաշրջությունը եւ հանքարդյունաբերությունը համատեղել”, - ասել է նախարարը:

Դիտում՝ 4737

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW