Կառավարությունը հստակեցնում է ՄՖՀՍ ներդրմանն առնչվող հարցերը

19.01.2012 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են կառավարությամ մամլո ծառայությունում, օրինագծով հստակեցվում են օրենքի գործողության ոլորտ ընդգրկված կազմակերպությունների շրջանակը, ինչպես նաև Միջազգային ֆինանսական հաշվետվողական ստանդարտների (ՄՖՀՍ) ներդրմանն ու հետագա կիրառությանն առնչվող այլ հարցեր։

Նիստի ընթացքում հավանություն է ստացել նաեւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություն պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում նշված կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ։

Դիտում՝ 3190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW