Յունիբանկը ներդնում է նոր CRM համակարգ

13.01.2012 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը մոտ ժամանակներս կներդնի հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման նոր համակարգ (CRM), որը մշակվել է ոլորտի համաշխարհային առաջատար, ամերիկյան Salesforce.com ընկերության կողմից:

Բանկի մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ համակարգի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն ավտոմատացնել վարկավորման գործընթացը, այլև իրականացնել վարկային ռիսկերի գնահատում նոր մոդելի կիրառմամբ, ինչն էապես կկրճատի վարկերի ձևակերպման ժամանակը:

«Բացի այդ, Salesforce-ի ծրագրային ապահովման շնորհիվ Յունիբանկը հետագայում կարող է հաճախորդներին առաջարկել հաղորդակցության բոլոր ժամանակակից ուղիները, ներառյալ մոբիլ բանկինգ ծառայությունը, որի գործարկումը նախատեսված է այս տարվա առաջին եռամսյակում», - նշել են բանկում:

Դիտում՝ 5554

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW