ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միացել է RIA Money Transfer համակարգին

09.01.2012 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միացել է RIA Money Transfer դրամական փոխանցումների միջազգային համակարգին, որի միջոցով կարելի է դրամական փոխանցումներ իրականացնել ավելի քան 136 երկրներ:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը եւ բանկը:

Փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: 

Հասցեատերը ստանում է մաքուր գումարը եւ ստանալուց միջնորդավճար չի վճարում, իսկ ուղարկելիս միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից` դեպի Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա` 3 %, նվազագույնը 4 USD;  այլ երկրներ` 4 %, նվազագույնը 6 USD/EUR:

Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5 000 ԱՄՆ դոլար/Եվրո:

Դիտում՝ 4684

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW