Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատի հավաստագրի:Անելիք Բանկն անդամակցում է Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատին 2010 թվականի հոկտեմբերի 15-ից: «Մենք շնորհակալ ենք Հայ-կանադական առեւտրի պալատին եւ, եւ վստահ ենք, որ հետագա մեր համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ եւ փոխշահավետ: Այս հավաստագիրը եւս մեկ անգամ ընդգծում է Բանկի եւ Պալատի միջեւ հաստատված փոխհարաբերությունների կարեւորությունը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Tweet Դիտում՝ 3117