Rietumu-ն հայաստանյան բանկերի հետ միասին կարող է մասնակցել սինդիկացված վարկավորմանը

20.12.2011 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Լատվիական Rietumu բանկը Հայաստանում կարող է ֆինանսավորել շուրջ 7 մլն-ի բյուջե ունեցող միջին բիզնեսի նախագծեր, ինչպես նաեւ հայաստանյան բանկերի հետ միասին մասնակցել սինդիկացված վարկավորմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով «Չաս» թերթը, այս մասին ասել է Rietumu բանկի փոխնախագահ Արկադի Սուխարենկոն:

Վերջերս Մեդիամաքս-ին տված հարցազրույցում Rietumu բանկի տարածաշրջանային մենեջեր Էլթոն Չաուսն ասել էր, որ Հայաստանում բանկը մտադիր է սպասարկել խոշոր բիզնեսը եւ ունեւոր մասնավոր անձանց:

Դիտում՝ 4957

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW