Այս տարի “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագրով տրամադրվել են 433 վարկեր

19.12.2011 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011 թվականի ընթացքում “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագրի շրջանակներում վարկեր են տրամադրվել 433 ընտանիքի` 3 մլրդ 187 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը:

2010թ. վարկ էր տրամադրվել 223 ընտանիքի` 1 մլրդ 789 մլն դրամ ծավալով:  

Ս.թ. ապրիլին Արսեն Քարամյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ հայթայթել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը շարունակելու համար:

Ծրագիրը նախատեսված է վճարունակ երիտասարդ ընտանիքների համար, որոնց ընդհանուր բյուջեն ամսական շուրջ 300 հազար դրամ է կազմում:

Ս.թ. մարտին կառավարությունն որոշել էր շարունակել սուբսիդավորել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով նախկինում տրամադրված վարկերի տոկոսավճարները, ինչպես նաեւ սուբսիդավորել նոր տրամադրված վարկերի տոկոսավճարները։

Դիտում՝ 2249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW