Կառավարությունը հաստատել է ՓՄՁ-ներին պետական աջակցության 2012թ. ծրագիրը

15.12.2011 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը /ՓՄՁ/ պետական աջակցության 2012թ. ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ այդ ծրագիրը բյուջետային է, եւ դրա շրջանակներում ՓՄՁ-ներին աջակցություն է ցուցաբերվում տարբեր ձեւաչափերով` վարկային երաշխիքներ, տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն, ուղղակի վարկավորում:

Նախարարը հավելել է, որ 2010թ. համեմատ այս տարի եռապատկվել են ՓՄՁ ուղղակի վարկավորման ծավալները:  

Դիտում՝ 4910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW