Մինչեւ 2020թ. արտահանման տարեկան ծավալները պետք է հասնեն $3 մլրդ-ի

15.12.2011 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ փաստաթղթում տեղ են գտել այդ ոլորտի խնդիրները, նպատակները, գործողությունների ձեւաչափը, նաեւ արդյունքները, որոնք տեսանելի են մինչեւ 2020թ.:

Նախարարի խոսքով, մասնավորապես, առաջարկվում է մինչեւ 2015թ. կրկնապատկել արտահանման ծավալները, իսկ մինչեւ 2020 հասցնել դրանք մինչեւ $3 մլրդ-ի:

Ընդունված ռազմավարության շրջանակներում ձեւավորվելու է բարձրաստիճան խորհուրդ, որը ղեկավարելու է ՀՀ վարչապետը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է, որպեսզի այդ խորհրդում մասնավոր հատվածը ավելի շատ ներկայացված լինի, քան պետականը:  

“Մասնավոր հատվածի ներկայությունը ռոտացիոն սկզբունքով պետք է թարմացվի ամեն տարի”,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 5192

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW