Երեւան/Մեդիամաքս/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ցանկում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ եղավ Որակի կառավարման համակարգի ներդրմանը 2010թ. օգոստոսին: Համագործակցելով ISO ստանդարտացման ոլորտում հայտնի խորհրդատվական կազմակերպություններից մեկի` IMS Consulting կազմակերպության հետ՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն ընդամենը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ձեւափոխեց իր կառավարման մոդելը՝ հաջողությամբ ներդնելով միջազգային պրակտիկայում կիրառվող ամենաարդյունավետներից մեկը՝ Որակի կառավարման համակարգը: 2011թ. դեկտեմբերի սկզբին Հայաստան ժամանեց Moody International ընկերության անկախ աուդիտորների խումբը, որն անցկացրեց համակարգի արդյունավետութան վերլուծություն եւ հաստատեց համապատասխանությունը միջազգային ստանդարտների պահանջներին: Ամփոփելով ստուգումների արդյունքները, Moody International-ի առաջատար մասնագետ` աուդիտորական խմբի ղեկավար Մաքսիմ Մելեշկոն նշեց, որ առաջին աուդիտորական ստուգման արդյունքում համապատասխանության սերտիֆիկատ շնորհելը բավականին հազվադեպ երեւույթ է:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն իր խոսքի մեջ ասաց. «Երբ 2008 թվականին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ն եկավ Հայաստան, մենք որպես մեր առաքելություն հռչակեցինք քաղաքացիներին համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձր որակի ապահովագրական պրոդուկտների տրամադրումը: Ներդնելով որակի կառավարման համակարգը՝ մենք հաստատեցինք այն փաստը, որ հետեւողական ենք եւ կատարում ենք խոստումները: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք, որովհետեւ կատարելագործությունը չունի սահման: Որակի կառավարման համակարգի հիմնարար սկզբունքներից մեկն անընդհատ բարելավումն է: Որդեգրված այս սկզբունքը կնպաստի բիզնես-գործընթացների անընդհատ բարելավմանը, հաճախորդներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, եւ, ի վերջո, արդյունավետ լինելուն եւ դրված նպատակներին հասնելուն»: Tweet Դիտում՝ 10369