EIB-ը կարող է վարկավորել հայ-վրացական սահմանի հսկիչ-անցագրային կետերի վերակառուցումը

08.12.2011 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հաջորդ շաբաթ Երեւան կժամանի Եվրոպական ներդրումային բանկի (EIB) պատվիրակությունը`հայ-վրացական սահմանի հսկիչ-անցագրային կետերի շինարարական աշխատանքներն իրականացնելու վարկավորման պայմանները քննարկելու նպատակով: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» հսկիչ-անցագրային կետերի վերակառուցման աշխատանքները կիրականացվեն 2012թ. առաջին կիսամյակում:

Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ գերակա  հանրային շահ է ճանաչել ՀՀ   Տավուշի  մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի, Լոռու մարզի Գոգավանի գյուղական համայնքների սեփականություն հանդիսացող եւ այդ համայնքների վարչական սահմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող  22,96 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը:

Դիտում՝ 4510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW