ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը իրավաբանական անձանց առաջարկում է նոր ավանդատեսակ

25.11.2011 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրավաբանական անձանց առաջարկում է նոր` «ԱՐԱՐԱՏ ԲԻԶՆԵՍ» ավանդատեսակը:

Այն թույլ է տալիս գումարը ներդնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով` 31 օրից մինչև 3 տարի ժամկետով, նվազագույնը  400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով` մինչև 11,5 % տարեկան տոկոսադրույքով:

Ավանդատեսակը հաճախորդին հնարավորություն է տալիս ոչ միայն համալրել ավանդային հաշիվը ավանդի սկզբնական գումարի կրկնապատիկի չափով, այլեւ կատարել այդ հաշվից ելքագրումներ` սկզբնական գումարի մինչև  20 տոկոսը` պահպանելով տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված տոկոսագումարները:    

Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է վճարվել ամսական, եռամսյակային, ժամկետի վերջում կամ տոկոսագումարները  կարող են կապիտալացվել` հաշվեգրելով ավանդի մայր գումարին:

20 մլն ՀՀ դրամը  կամ 50 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող ավանդի ներդրման դեպքում տարեկան տոկոսադրույքին կավելանա ևս 0,5 %:

Դիտում՝ 4789

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW