Կվերակառուցվեն Հայաստանի հիմնական տարանցիկ մայրուղիները

24.11.2011 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման ու վերակառուցման հայեցակարգին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասել է, որ հայեցակարգի հիմնական նպատակն է նորացնել Հայաստանի կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ մայրուղիները։ Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 4-5 տարի եւ 80-100 մլրդ դրամ:

Ծրագիրն իրականացվելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ:

Դիտում՝ 5086

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW