Հայաստանի ներկա վիճակը հստակորեն պահանջում է “արմատական փոփոխություններ”, ասել է վարչապետը

08.11.2011 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ “մեր ներկա վիճակը հստակորեն պահանջում է արմատական փոփոխություններ եւ համարձակ նախաձեռնություններ”։

Վարչապետն այդ մասին ասել է այսօր` Բրյուսելում ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստին:

«Հայաստանը շատ հաստատակամ է այս ճանապարհի վրա։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, Հայաստանը քաղաքական կամք ունի` արագացնելու բարեփոխումների գործընթացը», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդունել է, որ «ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք`հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»։

«Չնայած, որ մենք Եվրոպային ունենք ավելի շատ մոտ արժեքներ եւ ավանդույթներ, Օսմանյան կայսրության եւ Խորհրդային Միության  հարյուրամյակների ժառանգությունը հիմնարար կերպով ձեւավորել է մեր հասարակական վարքականոնները։ Սակայն, մենք հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները վարքագծի փոփոխման ներուժ ունեն։ Դրանք սկսվում են ընտրական գործընթացների բարելավումով, գույքային իրավունքների պաշտպանության ուժեղացմամբ, դատաիրավական անկախության երաշխիքներով եւ միջին խավի ստեղծման խթանմամբ, տնտեսապես եւ սոցիալապես պատասխանատու ընտրողների եւ քաղաքացիների խավի ձեւավորմամբ։ Սա է այն հիմքը, որի վրա կառուցված  է մեր կառավարության բարեփոխումների օրակարգը», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 4174
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW