Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. առաջին 9 ամիսների արդյունքներով Անելիք Բանկը բանկային գրեթե բոլոր ցուցանիշներով զգալի աճ է գրանցել:Նշված ժամանակահատվածում բանկի ակտիվներն աճել են 12.7%-ով` հասնելով 67.78 մլրդ դրամի: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Անելիք Բանկի վարկային պորտֆելը հասել է գրեթե 40 մլրդ դրամի. գրանցվել է ավելի քան 10 մլրդ դրամի աճ /գրեթե 34%/, ընդ որում միայն 3-րդ եռամսյակում բանկի վարկային պորտֆելն աճել է 4.4 մլրդ. դրամով: Բանկի պարտավորությունները սեպտեմբերի վերջի դրությամբ կազմում էին ավելի քան 52 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է մոտ 37%-ով` հասնելով 15.1 մլրդ դրամի: Սեպտեմբեր ամսվա արդյունքներով ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 5.6 մլրդ դրամով. 1 տարում միայն ֆիզանձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է ավելի քան 60%-ով:«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով 2011թ. առաջին 9 ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 766.2 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումներ, ինչը 13.5%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածում իրականացված փոխանցումների ծավալը: Աճի նման տեմպի պահպանման դեպքում 2011թ. արդյունքներով «Անելիք» համակարգով իրականացված փոխանցումների ծավալը կհատի 1 մլրդ դոլարի սահմանագիծը: Tweet Դիտում՝ 3188